Երևանում հետախուզվողը հայտնաբերվել է վերակենդանացման բաժանմունքում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները մարտի 22-ին՝ ժամը 10.10-ին, մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում հայտնաբերել են 1985թ. ծնված Արմեն Ա.-ին, որը մարտի 22-ից հետախուզվում էր ավազակային հարձակման մեղադրանքով, այս մասին տեղեկացնում է Ոստիկանության կայքը:
Արմեն Ա.-ն Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի մեղադրանքով, այն է՝ ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ:
Խափանման միջոց է ընտրված կալանքը:
Արմեն Ա.-ն գտնվում է նշված բուժհիմնարկում՝ ոստիկանական վերակարգի հսկողության տակ:










