Կայացել է Հռոմի նախկին և ներկայիս պապերի հանդիպումը
Ոչ միայն մեր օրերի, այլև համաշխարհային պատմության կտրվածքով եզակի հանդիպում է տեղի ունեցել Կաստել Գանդոլֆո իտալական վանքում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Այնտեղ հանդիպել են Հռոմի ներկայիս պապ Ֆրանցիսկոսը նախկին՝ Բենեդիկտոս 16-րդ պապի հետ: Դրա համար Ֆրանցիսկոսը ուղղաթիռով մեկնել է վանք, որտեղ իր հրաժարականից հետո փետրվարից հանգրվանել է նախկին պապը:
Հանդիպումը անցել է փակ դռների հետևում: Այս առիթով Guardian-ը տեղեկացնում է, որ երկու պապերը աղոթել են, իսկ HTB-ն նշում է, որ նրանք խոսել են նաև կաթոլիկ եկեղեցու ապագայի մասին: Վատիկանից պաշտոնապես հայտնել են միայն, որ նրանք գրկախառնվել են:
Իսկ հանդիպումը եզակի է, քանի որ նման բան երբևէ տեղի չի ունեցել: Պատճառն այն է, որ քրիստոնեության 2-հազարամյա պատմության մեջ «նախկին» և «ներկայիս» պապեր քիչ են եղել:
Վերջին անգամ մի պապը մյուսի հետ առնչվել էր 1294-ին. Սելեստինոս 5-րդ պապին իր հաջորդը՝ Բոնիփակիոս 7-րդը, հրահանագել էր զնդան գցել:










