Եվա Ռիվասը վթարի է ենթարկվել
Երգչուհի Եվա Ռիվասը վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնել է անձամբ երգչուհին՝ ֆեյսբուքյան իր էջում։
«Վթարի եմ ենթարկվել։ Տեսքս ահավոր է, սակայն ավելի լավ, քան ինքնազգացողությունս։ Դեմքիս այնքան կապտուկ կա, կարծես ինձ ծեծել են։ Կարճ ասած՝ տրամադրությունս ահավոր է։ Կարինա Պետրոսյանը լավ է պրծել, փառք Աստծո։ Այլևս այդ տաքսին չենք պատվիրի»,- մասնավորապես ասել է նա։
Հիշեցնենք, որ Օսլոյում անցկացված «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում նա ներկայացրել է Հայաստանը և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը։











