Սաակաշվիլին փաստեր է պահանջում իր կնոջ՝ մարդկային օրգանների վաճառքին մասնակցության վերաբերյալ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում դատախազությանը նյութեր հրապարակել այն մասին, թե ինչ օրգաններ և «ումից է պոկել» իր կինը՝ Սանդրա Ռուլովսը։ Ինչպես հայտնում է Грузия Online-ը, այդ մասին նախագահն ասել է «Իմեդի» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով առաջին տիկնոջ հասցեին հնչած մեղադրանքներին, թե իբր նա մասնակցություն է ունեցել մարդկային օրգանների վաճառքին։
«Թող հրապարակեն այդ փաստերը։ Ինձ շատ հետաքրքիր է...Ինձ աբսուրդի թատրոնում եմ զգում»,- ասել է նախագահը։
Նա ասել է, որ ամեն օր նոր բամբասանքներ են հնարում, որոնք փաստեր չունեն։










