Հունաստանում 1 տասնյակ մարդ է փախել բանտից՝ հրաձգությունից հետո

16:36 • 23.03.13

Հունաստանի կենտրոնի Տրիկալա քաղաքի գաղութից 11 հանցագործ է փախել, հայտնում է Interfax-ը:

 

Միջադեպը տեղի է ունեցել անցած գիշեր. անհայտ անձինք մեքենայով մոտեցել են բանտի շենքին և կրակ բացել հսկիչների վրա: Որոշ ականատեսներ պնդում են, որ կրակել են նաև կալանավորները: Հրաձգության հետևանքով 2 բանտապան է վիրավորվել, իսկ 11 մարդու հաջողվել է փախչել:

 

Իրավապահների տվյալներով՝ գրեթե բոլոր փախչողներն ալբանացիներ են, որոնք ազատազրկման են դատապարտվել գողության և թալանի համար: Ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում՝ փախչողներին և նրանց հանցակիցներին հայտնաբերելու համար: