ԱՄՆ-ի երկնքում լուսատու օբյեկտ է թռչել. բնակիչները կարծում են՝ երկնաքար է
ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան հատվածի բնակիչները սոցցանցերում քննարկում են երկնքում հայտնված տարօրինակ օբյեկտի մասին, որը երկնաքար է հիշեցրել, հայտնում է Associated Press-ը։
Ուրբաթ ուշ երեկոյան հազարավոր մարդիկ երկնքում տեսել են վառ օբյեկտ։ Երկնային մարմինը հաջողվել է նկարահանել տեսախցիկներով։ Տեսաձայնագրություններում պարզ երևում է, թե ինչպես է օբյեկտը թռչում մեծ արագությամբ, իսկ այնուհետ պայթում։
NASA-ի գիտնականները ներկայում ստուգում են այդ լուրը։
Հիդրոօդերևութաբանների տվյալների համաձայն՝ ամենայն հավանականությամբ, ԱՄՆ Արևելյան ափի բնակիչները երկնաքար են տեսել։










