Ռուսաստանում կինը ծննդաբերել է անմիջապես ոստիկանական բաժանմունքում՝ հարցաքննության ժամանակ

11:28 • 23.03.13

ՌԴ Օրսկ քաղաքի ոստիկանական բաժանմունք հարցաքննության կանչված 23-ամյա Յուլյա Լևինայի երկունքի ցավերը բռնել են հենց բաժանմունքում, հայտնում է Life News-ը։ Գիտակցելով, որ ընդամենը րոպեներ անց երեխան լույս աշխարհ կգա, ոստիկանները որոշել են չհապաղել։

 

Յուլյան ամուսնու հետ ոստիկանություն էր կանչվել իրենց տանից գողացված հեռուստացույցի և արդուկի առնչությամբ հարցաքննության։

 

«Մանկաբարձները» բաժանվել են խմբերի. երկու հերթապահ ոստիկան ծննդաբերության համար պատրաստել են հանգստի սենյակը, իսկ մեկուսարանի հերթապահ բժշկուհին և ավագ ոստիկանը գործի են անցել։

 

«Ես լսեցի, թե ինչպես է մի տղամարդ բղավում, որ նրա կինը ծննդաբերում է և հարկավոր է շտապօգնություն կանչել»,- ասել է ոստիկանության մայոր Վիկտոր Բեսշապոշնիկովը՝ հավելելով. «Ինձ ասացին, որ բժիշկները դուրս են եկել և շուտով կլինեն։ Սական ժամանակ չկար սպասելու, և մենք ամուսնու հետ միասին սկսեցինք ընդունել ծնունդը»։

 

Մայորին օգնել է մեկուսարանի բժշկուհի Անարա Նուրգալիևան։ Կինը նույնիսկ չի հավատացել, որ ոստիկանական բաժանմունքում ինչ-որ մեկը կարող է ծննդաբերել, իսկ երեխայի հայրն առավել ևս՝ չէր էլ կարող մտածել, որ իր աղջիկը կարող է լույս աշխարհ գալ ոստիկանությունում։

 

 

 

Յուլյան ու նրա ամուսինն արդեն որոշել են աղջկա անունը։ Երեխային նրանք կանվանակոչեն մայորի պատվին։
«Մեր դստերը մենք ցանկանում ենք անվանակոչել Վիկտոր Բեսշապոշնիկովի պատվին՝ Վիկտորյա»,- ասել է երջանիկ հայրը։