Ավստրալիայի ոստիկանությունը դինոզավրի արձան է փնտրում
Ավստրալիայի Կանբերա քաղաքի ոստիկանությունը դիմել է բնակչությանը՝ խնդրելով օգնել դինոզավրի արձանը գտնելու հարցում, որը գողացել են մարտի 22-ին՝ Դինոզավրերի ազգային թանգարանից. տեղեկացնում է korrespondent.net-ը։
Շաբաթվա սկզբին թանգարանի աշխատակիցները զբաղվել են տարածքի բարեկարգման աշխատանքներով և երկու դինոզավրերի ապակե արձանները հանել են փողոց՝ դրանք թողնելով առանց հսկողության։
Մարտի 22-ին պարզվել է, որ արձաններից մեկը՝ 3 մետր երկարությամբ և 1.6 մետր բարձրությամբ, անհետացել է։ Դրա արժեքը կազմել է 2.400 դոլար։
«Խնդրում ենք բոլորին, ով նկատել է շականակագույն, մեջքին սև գծեր ունեցող դինոզավրին, դիմել ոստիկանություն։ Հավանաբար նրան թաքցնում են բեռնատարի բեռնախցիկում»,- հայտարարել է խուզարկու Բրեթ Քիդները։










