Հռոմի կենտրոնում հայտնաբերվել է Բենիտո Մուսոլինիի գաղտնի բունկերը (տեսանյութ)

19:23 • 24.03.13

Հռոմեացի շինարարները, ովքեր աշխատում են Կապիտոլյան բլուրի շրջանում, հայտնաբերել են գաղտնի բունկեր, որը պատկանել է իտալացի բռնապետ Բենիտո Մուսոլինիին և տեղակայված է անմիջապես Վենետիկի պալատի Ազգային թանգարանի շենքի տակ, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով La Stampa իտալական թերթին։


Տվյալ բունկերը, ինչպես ենթադրում են փորձագետները, եղել է բռնապետի ապաստարաններից ամենագաղտնին։ Հռոմի իշխանությունները նախատեսում են մոտ ժամանակում 9-սենյականոց ընդհատակյա կառույցը բացել այցելուների համար։


Վենետիկի Պալացոն կամ Վենետիկի պալատը պապական Հռոմում Վենետիկյան Հանրապետության նախկին ներկայացուցչությունն է։ 1930-ական թթ.պալատի պատշգամբից հաճախ ելույթ է ունեցել անձամբ Մուսոլինի։