Նոր Նորքում կանխվել է 26-ամյա աղջկա՝ շենքից ցած նետվելու միջոցով իրականացվող ինքնասպանության փորձը

14:34 • 24.03.13

Այսօր, ժամը 12.43-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով Նորքի 7-րդ զանգվածի շենքերից մեկից 5-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  
 

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-03» ծառայության հերթապահը:


Մինչ հրշեջ–փրկարարների կանչի վայր հասնելը, ոստիկանության աշխատակիցները կանխել են 26-ամյա աղջկա ինքնասպանության փորձը: