Կամչատկայի կալանավայրում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

11:00 • 24.03.13

ՌԴ Կամչատկայի երկրամասի Ելիզովո քաղաքում գտնվող ուղղիչ կալանավայրում երեկ երեկոյան զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ Այդ մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝ իրավապահ մարմինների հղումով։


Ծեծկռտուքին մասնակցել են 20 դատապարտյալներ՝ տարբեր թիմերից։ Կռվի մասնակիցներից 6-ը մարմնական վնասվածքներ են ստացել։ Բախման պատճառները դեռևս հայտնի չեն։


Տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել, դեպքի առթիվ քննություն է սկսվել։


Ելիզովոյի թիվ 6 գաղութը հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ դրա ղեկավար Ռուսլան Ադամովը սպանության համար դատապարտված անձին իր ընտանիքի անձնական վարորդն էր դարձրել։


2011թ.-ի ապրիլից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում դատապարտյալին բանտից ազատ էին արձակել առանց ուղեկցորդների։


2012թ.-ին Ադամովին դատապարտել էին մեկ տարվա ազատազրկման՝ լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։