Աշխարհի ամենահայտնի «էմո» խումբը լուծարվել է (տեսանյութ)
Ամերիկյան My Chemical Romance ռոք խումբը հայտարարել է լուծարման մասին։ Խմբի բազմաթիվ երկրպագուները տխուր նորության մասին տեղեկացրել են խմբի կայքից։
«Ամեն լավ բան մի օր վերջանում է, եկել է նաև մեր բաժանման ժամանակը։ Շնորհակալություն ձեր աջակցության համար և այն բանի համար, որ մեզ հետ արկածներ ունեցաք»,- գրել են խմբի անդամները։
Խմբի անդամները միասին էին արդեն 12 տարի։ Խմբի երաժիշտներին հաճախ էմո էին համարում, սակայն իրենք նման սահմանումից այնքան էլ ուրախ չէին։
Ներկայացնում ենք խմբի երգերից մեկի հոլովակը, որը YouTube-ում դիտվել է ավելի քան 65 մլն անգամ։










