Սաակաշվիլին կայցելի Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կմասնակցի Հայաստանի նախագահի երդմնակալության արարողությանը, հայտնում է Грузия online-ը:
Այմ մասին, որ ինքը մտադիր է այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, հայտնել է հենց Սաակաշվիլին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նույն աղբյուրին նա ասել է, որ Աբխազիայի երկաթգծի բացումը հակասում է վրացական և ադրբեջանական շահերին: Ավելին՝ նա նշել է, որ այդ կերպ «շրջապատման մեջ է հայտնվում Ադրբեջանը»:
«Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ նաև Հայաստանի հետ, դրա համար մենք բացել ենք Լարսը և աշխատել Լազիկայի վրա»,- ասել է նա:
Նույն հարցազրույցում նա խոսել է նաև այն մասին, որ Վահագն Չախալյանին ազատ արձակելը սխալ էր:










