Ուժգին տեղումներն ու ձնաբուքը Ուկրաինայի 615 բնակավայրերի զրկել է էլեկտրաէներգիայից
Ձյան ուժգին տեղումների հետևանքով Ուկրաինայի 615 համայնքներ հոսանքազրկվել են, իսկ 105-ն էլեկտրաէներգիայով ապահովված է մասնակիորեն. տեղեկացնում է korrespondent.net-ը։
Էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել է էներգամատակարարման գծերի անվտանգության խափանման հետևանքով։
Այսօր Ուկրաինայի բոլոր շրջաններում հայտարվել է փոթորկի վտանգ։ Երկրի արևմտյան, հյուսիսային շրջաններում, ինչպես նաև կենտրոնական որոշ հատվածներում սպասվում են ուժգին ձյան տեղումներ, ձնաբուք։
Իսկ երկրի մնացած տարածքներում՝ ուժգին անձրևներ։










