Խարբերդում վրաերթի հետևանքով 5-ամյա երեխա է մահացել

13:34 • 24.03.13

Արարատի մարզի Խարբերդ գյուղում վրաերթի հետևանքով մահացել է 5-ամյա Վյաչիսլավ Վլադիմիրի Ամիրյանը: Երեխայի դին այսօր առավոտյան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն: Այս մասին Tert.am-ին հայտնեցին հիվանդանոցից:


Ընդունարանի աշխատակիցը նաև տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել Խարբերդում, իսկ վթարի հանգամանքները դեռ պարզված չեն: Տղայի ծնողները նույնպես չգիտեն, թե ինչպես և ինչ պայմաններում է դեպքը պատահել: