ԱՄՆ-ում ձերբակալել են Ռոման Աբրամովիչին.РБК

17:34 • 25.03.13

Հայտնի օլիգարխ Ռոման Աբրամովիչը Միացյալ Նահանգների տարածքում ձերբակալվել է Հետախուզությունների դաշնային բյուրոյի աշխատակիցների կողմից, հայտնում է top.rbc.ru-ն։

 

Կայքն ընդգծում է, որ դեռևս որևէ մանրամասներ հայտնի չեն։ Ներկայում պարզ չէ, թե արդյոք Աբրամովիչի ձերբակալությունը որևէ առնչություն ունի՞ մեկ այլ հայտնի օլիգարխ Բորիս Բերեզովսկու մահվան հետ։
 


Հիշեցնենք, որ 2012թ. Աբրամովիչը Լոնդոնում հաղթել է Բորիս Բերեզովսկու դեմ դատական գործը, որը մամուլը կնքել էր «դարի դատական գործ»։

Վեճի թեման էին ռուսական խոշոր ակտիվները, որոնց թվում էին «Սիբնեֆտ»-ի բաժնետոմսերը և «ՌՈՒՍԱԼ»-ում մասնաբաժինը, որոնք 2001-2004թթ. ընթացքում Բերեզովսկին ստիպված է եղել վաճառել։

Բերեզովսկին պնդում էր, որ Աբրամովիչի կողմից գործադրված ճնշման հետևանքով այդ ակտիվները մի քանի անգամ ավելի էժան են վաճառվել իրենց իրական գնից։ Որպես փոխհատուցում՝ Բերեզովսկին Աբրամովիչից պահանջում էր 5,5 մլրդ դոլար։

 

Բերեզովսկին մահացել է շաբաթ օրը՝ 68 տարեկանում։ Նրա մարմինը հայտնաբերել էր գործարարի թիկնապահը՝ անգլիական Բերքշիր բնակավայրում գտնվող տանը։ Մահվան պատճառների մասին պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել։