Աբրամովիչի ներկայացուցիչը հերքում է գործարարի ձերբակալության մասին լուրը
Միլիարդատեր Ռոման Աբրամովիչի ներկայացուցիչ Ջոն Մանը հերքել է լրատվամիջոցներում հայտնված այն լուրը, թե գործարարը ձերբակալվել է Միացյալ Նահանգների տարածքում։
«Դա չի համապատասխանում իրականությանը»,- ասել է նա РИА Новости գործակալությանը։
РБК-ն հայտնել է, որ Ռոման Աբրամովիչը Միացյալ Նահանգների տարածքում ձերբակալվել է Հետախուզությունների դաշնային բյուրոյի աշխատակիցների կողմից։










