Սիրիայի ընդդիմությունը ստացել է Արաբական լիգայում պաշտոնական Դամասկոսի տեղը

15:12 • 25.03.13

Կատարի Դոհա քաղաքում կայացած գագաթնաժողովի ընթացքում Սիրիայի ընդդիմությունը պաշտոնապես ստացել է Արաբական երկրների լիգայում (ԱԵԼ) Սիրիայի տեղը, տեղեկացնում է Взгляд-ը։

 

«Սիրիական ընդդիմությունը պաշտոնապես հրավիրվել է արաբական գագաթնաժողովին՝ զբաղեցնելու ԱԵԼ-ում Սիրիայի տեղը»,-այսօր հայտարարել է Արաբական լիգայի ներկայացուցիչը։

 

Արաբական երկրների լիգայի արտգործնախարարների մեծ մասն աջակցել են Կատարի առաջարկությանը՝ պաշտոնական Դամասկոսի տեղերը կազմակերպությունում Ասադի հակառակորդներին հատկացնելու վերաբերյալ։

 

Դեմ են արտահայտվել միայն Ալժիրի և Իրաքի ներկայացուցիչները, նշելով, որ նման որոշումը հակասում է Արաբական լիգայի օրենսդրությանը։ Հարևան Լիբանանը ձեռնպահ է մնացել։