Մահացել է «Խաղից դուրս» ֆիլմի դերասան Արսեն Առաքելյանը
Սրտի կաթվածից երեկ մահացել է դերասան Արսեն Առաքելյանը, ով նկարահանվում էր «Արմենիա» հեռուստատեսությամբ ցուցադրվող «Խաղից դուրս» ֆիլմում, որում նա մարմնավորում էր ոստիկան Արմենի կերպարը:
Այս ֆիլմում նրա խաղընկեր Խորեն Լևոնյանն իր ցավակցությունն է հայտնել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառելով.«Աստված հոգին լուսավորի»:
Լուսանկարը՝ Bravo.am-ի










