Laiki bank-ի վերակազմավորումը Կիպրոսին 4,2 մլրդ եվրո կբերի. Եվրոխումբ

09:54 • 25.03.13

Կիպրոսի երկրորդ խոշորագույն բանկի՝ Laiki bank-ի վերակազմավորումը կղզի-պետությանը կբերի 4.2 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այդ մասին հայտնել է Եվրոխմբի ղեկավար Երուն Դեյսելբլումը։

 

«Բանկը կվերակազմավորվի անհապաղ։ Այն կբաժանվի «լավ» և «վատ» բանկերի»,- ասել է նա։

«Վատ» բանկը ժամանակի ընթացքում կդադարի գոյություն ունենալ։

 

Դեյսելբլումը հավելել է, որ այդ որոշումը համաձայնեցվել է Կիպրոսի և վարկատուների՝ Եվրոպական Միության և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ մինչ Եվրոխմբի (եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների) հանդիպումը։

 

Բանկի վերակազմավորման գործում իրենց ներդրումը կունենան և բաժնետերերը, և 100.000 եվրոյից ավելի ավանդ ունեցողները։ Մինչև 100.000 եվրո ավանդ ունեցողները չեն տուժի։