Ֆրանսիացիների միայն 31%-ն է գոհ Օլանդի աշխատանքից. հարցում

11:30 • 25.03.13

Ֆրանսիացիների միայն 31%-ն է գոհ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի գործունեությունից։ Այս մասին են վկայում  անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են Journal du Dimanche թերթում, հայտնում է Газета-ն։ո


Այս ցուցանիշը 6%-ով պակաս է փետրվարին անցկացված հարցման արդյունքներից։

 

Հարցվածների 68%-ը դժգոհ է Օլանդի աշխատանքից (փետրվարին նրանք 62% էին կազմում)։ 30%-ն ասում է, որ «շատ դժգոհ» է ներկայիս նախագահից, 38%-ն «ավելի շուտ դժգոհ է, քան գոհ»։

 

Նման արդյունք ղեկավարության 10-րդ ամսին՝ նախագահի ամենացածր ցուցանիշն է երկրի պատմության ընթացքում, մեկնաբանում է Radio France Internationale-ը։

 

Վարչապետ Ժան Մարկ Էրոն հավաքել է 36% դրական պատասխան։ Հարցված ֆրանսիացիների 61%-ն ասում է, որ դժգոհ է նրա գործունեությունից։