Հաքերները կոտրել են France Press-ի աքաունթը

18:08 • 25.03.13

Հաքերները կոտրել են France Press լրատվական գործակալության աքաունթը Twitter սոցկայքում, հայտնում է Корреспондент-ը։

 

«Լուսանկարներ տեղադրելու համար նախատեսված @AFPPHOTO աքաունթը կոտրվել է։ Այնտեղ տեղադրված փաստաթղթերը կապ չունեն գործակալության հետ»,- նշվում է France Press-ի ղեկավարության հայտարարությունում։

 

Էջում հայտնվել են լուսանկարներ, որոնք կապված են եղել  Սիրիայի զինված հակամարտության հետ։ Մասնավորապես՝ հաքերները տեղադրել են Սիրիայում զոհված իրաքցի լրագրողների նկարներ։

 

Գործակալությունը նշել է, որ փորձում է որքան հնարավոր է շուտ վերականգնել իր ռեսուրսի բնականոն աշխատանքը։
Կիբեռհարձակման համար պատասխանատվությունը դեռ ոչ մի հաքերական կամ ծայրահեղ խմբավորում չի  ստանձնել։