Վրաստանի վարչապետն ու ԱԳ նախարարը հանդիպումներ չեն ծրագրում ՌԴ ներկայացուցիչների հետ

14:02 • 25.03.13

Վրաստանի փոխարտգործնախարար Դավիդ Ջալագանիան հերքել է վրացական լրատվամիջոցներում հայտնված այն լուրերը, թե գերատեսչության ղեկավար Մայա Փանջիկիձեն և վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտադիր են հանդիպումներ ունենալ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։

 

«Ինչ վերաբերվում է այս հարցին, պատասխանը ոչ է»,- ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է Ջալագանիան։

 

Թբիլիսին ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 2008-ին՝ Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելուց հետո։