Վրաստանում հաշվում են փոթորկի վնասները. կան զոհեր
Վրաստանում սկսել են հաշվել հանրապետության տարածքում շաբաթ օրվանից սկսված փոթորկի վնասները, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Ավելի քան 100.000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Կան զոհեր։ Շրջվել են հարյուրավոր ծառեր։
Բաթումիում հեղեղվել են կենտրոնական փողոցները և օդանավակայանին հարող շրջանները։ Մայրաքաղաք Թբիլիսիում քամին պոկել է տասնյակ տների տանիքներ։
Վրաստանի իշխանություններն օպերատիվ շտաբ են ստեղծել՝ աղետի հետևանքները վերացնելու համար։










