Դանակով ԱԺ ներխուժելու փորձ կատարած Վրեժ Գալստյանը հիվանդանոցում իրեն ոչ ադեկվատ է պահել. բժիշկ

17:09 • 25.03.13

Ազգային ժողով ներխուժելու փորձ կատարած 25-ամյա Վրեժ Գալստյանը հիվանդանոցում իրեն ոչ ադեկվատ է պահել: Այս մասին Tert.am-ին հայտնեց համալսարանական թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը և նշեց, որ տղայի մոտ հոգեկան շեղումներ են նկատվել, որի համար այսօր նրան տեղափոխել են դատարան:


Բժիշկը նաև տեղեկացրեց, որ դատարանը տղային հարկադիր բուժման ուղարկելու որոշում կկայացնի:


Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ ժամը 14։50-ի, սահմաններում քաղաքացի Վրեժ Գալստյանը, չենթարկվելով անվտանգության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն էր ցույց տվել և ապօրինի մուտք գործել ՀՀ Ազգային ժողովի տարածք, ապա դանակ գործադրելու սպառնալիքով փորձել մուտք գործել նաև ԱԺ վարչական շենք և այս ընթացքում բղավել, որ ինքն Աստված է: Անվտանգության աշխատակիցը կրակել էր նրա ոտքին, որից հետո տղային տեղափոխել էին համալսարանական թիվ 1 հիվանդանոց: