Ճապոնացին մորը մասնատել է «միջակություն» լինելու համար
Իր մորը սպանած և նրա մարմինը մասնատած ճապոնացին ոստիկաններին բացատրել է այդ արարքի պատճառը, հայտնում է Russia Today-ը:
Տոկիոյի արվարձանի 19-ամյա բնակիչը նախ խոստովանել է, որ չի սիրել մորը, ապա՝ որ միշտ էլ ցանկացել է ավելին իմանալ «անատոմիական գործընթացի մասին». նա մոր մարմինը բաժանել է 15 հավասար մասերի:
Սակայն դաժանությունն այդքանով չի ավարտվել. նա ջուր է լցրել լոգատաշտի մեջ և թույլ տվել, որպեսզի մարմնի մասերը «լողան»: Նա նաև բացատրել է, որ մայրը «լրիվ անհետաքրքիր մարդ է եղել, միջակություն»:
Հանցագործությունը բացահայտվել էր կատարումից 2 շաբաթ անց, երբ բարեկամներից մեկը այցելել էր նրանց և տեսել սարսափելի միջադեպի հետքերը:










