Մարգարիտա Սիմոնյանը НТВ-ի եթերում հնչեցրել է Պուտինին ուղղված Բերեզովսկու նամակից հատվածներ
Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը НТВ-ի եթերում հնչեցրել է հանգուցյալ Բորիս Բերեզովսկու վիճահարույց նամակից հատվածներ, հայտնում է Газета-ն։
Նրա խոսքով՝ Պուտինի շրջապատին մոտ մարդը, ով կարդացել է այդ նամակը, պատմել է իրեն, որ այն եղել է «Ռուսաստան վերադառնալու աղերսանք»։ Ընդ որում՝ նա նշել է. «Դու երբեք չես հավատա, թե ով է այս նամակը փոխանցել»։
«Ես շատ սխալներ եմ թույլ տվել, հասկանում եմ, թե որքան դժվար է ինձ ներել, սակայն ես շփոթված եմ և ներում եմ աղերսում»,- իբրև թե գրված է եղել նամակում։
Ռուս օլիգարխը մահացել էր շաբաթ օրը՝ 68 տարեկանում։ Նրա մարմինը հայտնաբերել էր գործարարի թիկնապահը՝ անգլիական Բերքշիր բնակավայրում գտնվող տանը։










