Ապարանում 5 մարդ է թունավորվել շմոլ գազից

11:27 • 25.03.13

Հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում մարտի 24-ին՝ ժամը 21.30-ին, հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 5 անձ:
 

Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.15-ի սահմաններում, տանը, գազի ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով:
 

Կատարվում է հետաքննություն: