Մահափորձի հետևանքով Սիրիական ազատ բանակի հրամանատարը զրկվել է ոտքից

16:00 • 25.03.13

Սիրիայի ամենախոշոր զինյալ խմբավորման՝ Սիրիական ազատ բանակի հիմնադիր, գնդապետ Ռիադ ալ-Ասաադը, ում դեմ նախօրեին մահափորձ էր իրականացվել, բուժում է ստանում Թուրքիայում։ Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով՝ այդ մասին տեղեկացրել է մի թուրք պաշտոնյա։

 

Գործակալության զրուցակիցը նշել է, որ պայթյունի հետևանքով կտրվել է Ռիադ ալ-Ասաադի ոտքը, սակայն դա կյանքի հետ անհամատեղելի վնասվածք չէ։

 

Սիրիական ընդդիմության աղբյուրները տեղեկացնում են, որ ալ-Ասաադի մեքենան պայթեցվել է Դեյր էզ-Զոր քաղաքի մոտակայքում։