Հրազդանում վրաերթի են ենթարկել 10-ամյա տղայի

11:30 • 25.03.13

«Միցուբիշի-Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարտի 24-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, Հրազդանի Միկրոշրջան թաղամասի թիվ 32 շենքի հարակից փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի։
 

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, վարորդը տղային իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց, այնուհետև ներկայացել է ոստիկանություն:
 

Կատարվում է քննություն: