Ռուսաստանցի իրավապահները խուզարկել են Amnesty International-ի մոսկովյան գրասենյակը

15:55 • 25.03.13

Ռուսաստանցի դատախազները խուզարկում են անցկացրել Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Մոսկվայի գրասենյակում, հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ սա վերջին նման միջոցառումն է իրավապաշտպան կազմակերպությունների դեմ ռեյդերի շարքում, որն իր հերթին կապվում է հալածանքների նոր ալիքի հետ:

 

«Սա, կարելի է ասել, հալածանք է: Այս ստուգումը ծրագրված չի եղել», - ասել է կազմակերպության մոսկովյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Նիկիտինը:

 

Նշվում է, որ մայիսին Կրեմլ վերադառնալուց հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խստացրել է ՀԿ-ների նկատմամբ վերահսկողությունը: Պուտինը նաև արտասահմանյան երկրներին մեղադրել էր Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու համար: