Ուկրաինայի հայերի միության նախագահը՝ «Տարվա մարդ» մրցանակաբաշխության մրցանակակիր

12:31 • 25.03.13

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը դարձել է «Տարվա մարդ 2012» ազգային 17-րդ մրցանակաբաշխության մրցանակակիր։

 

Ինչպես տեղեկացնում է analitika.at.ua-ն, «Տարվա մարդ» մրցանակաբաշխությունը կայացել է մարտի 23-ին, Կիևում։ Լավագույններին մրցանակներ են շնորհվել 16 անվանակարգերում։ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը հաղթել է «Տարվա նոր սերունդ» անվանակարգում։

 

Վիլեն Շատվորյանը հասարակական գործիչ է, Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր, ինչպես նաև Ուկրաինայի հայերի միության նախագահը։

 

Հաղթողներին որոշել է ժյուրին, որը բաղկացած է եղել ողջ Ուկրաինայից ժամանած հարյուրավոր փորձագետներից։


«Տարվա մարդ»-ն առաջին ուկրաինական մրցանակաբաշխությունն է, որը մրցանակներ է շնորհում մասնագիտական և հանրային ձեռքբերումների համար։