Ավստրալիայի ափերի մոտ անօրինական ներգաղթյալների տեղափոխող նավ է խորտակվել

09:52 • 25.03.13

Ավստրալիայի ափերի մոտ այսօր անօրինական ներգաղթյալների տեղափոխող նավ է շրջվել, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ France Presse գործակալության հղումով։


Նավում գտնվել է ավելի քան 95 մարդ։ Նրանցից երկուսը զոհվել են, մնացածի վիճակը ծանր է գնահատվում։


Նավը նկատել են Ավստրալիայի առափնյա ծառայությունը՝  Հնդկական Օվկիանոսում գտնվող Ծննդյան կղզուց 35 կմ հեռավորության վրա։

 

Բոլոր միգրանտներին տեղափոխել են Ծննդյան կղզի։ Նրանց ազգային ինքնության մասին ոչինչ չի հաղորդվում։


Ինչպես տեղեկացնում է ABC News-ը, ներգաղթյալների մեծ մասին փրկել հնարավոր է եղել միայն այն պատճառով, որ ավստրալական սահմանային մաքսային ծառայության նավը հայտնվել էր կղզու մոտակայքում։ Եվ երբ միգրանտների նավը շրջվել է, ավստրալական նավը տագնապի ազդանշան է տվել։

 

Ավստրալիայի ափերի մոտ պարբերաբար նման միջադեպեր են տեղի ունենում Ասիայից, Ինդոնեզիայից կամ Շրի Լանկայից փախստականներ տեղափոխող նավերի հետ։