Չինաստանում գետից այժմ էլ սատկած բադեր են դուրս բերվել
Չինաստանում գետից այժմ էլ մոտ 1000 սատկած բադ է դուրս բերվել, հայտնում է BBC-ն:
Դա տեղի է ունեցել Սիչուան նահանգի Պանշեն շրջանի Նանհե գետում: Տեղի բնակիչներն ահազանգել են պատկան մարմիններին:
Ի տարբերություն նախորդ դեպքի, երբ գետից հազարավոր սատկած խոզեր էին դուրս բերվել, այս անգամ բնակիչներն ու անասունը վտանգված չեն եղել, քանի որ այդ ջուրը խմելու նպատակով չի օգտագործվում: 1000 բադը տեղավորված է եղել մոտ 50 պարկերում:
Թռչնի անկման պատճառներն առայժմ հայտնի չեն:










