Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել

11:32 • 25.03.13

Մարտի 25-ին՝ ժամը 08։42-ին, տեղեկություն է ստացվել, որ Տարոնցի փողոցի թիվ 1 շենքի 1-ին հարկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանները կանխել են Երևան քաղաքի Տարոնցի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչ` 47-ամյա Ն. Մարգարյանի ինքնասպանության փորձը: