Ցունամին ճապոնական նավը ափ է նետել ԱՄՆ-ում
Անցյալ ուրբաթ հոսանքը ԱՄՆ-ի ափն է նետել ձկնորսական նավ, որը հայտնաբերել են Վաշինգտոն նահանգի Լոնգ Բիչ թերակղզու մոտ՝ Ճապոնիայից մոտ 7.000 կմ հեռավորության վրա, հաղորդում է Корреспондент.net-ը՝ հղում կատարելով The Columbian-ին:
6 մետր երկարությամբ նավն ամբողջությամբ պատված էր ծովախեցիներով և ուրիշ ծովային կենդանիներով: Մասնագետները նրա վրա հայտնաբերել են ճապոնական դրոշմավորում:
Մարտավարական խմբի մասնագետները, որոնք զբաղվում են այս հատվածում ծովային աղբի հավաքմամբ, հայտարարել են, որ նավում վտանգավոր իրեր չեն հայտնաբերվել:
Մոտ ժամանակներում նավը կմաքրեն կենդանի օրգանիզմներից, որից հետո մասնագետները Սիեթլում գտնվող ճապոնական գլխավոր հյուպատոսության միջոցով կփորձեն պարզել, արդյոք այս նավը եկել է Ճապոնիայից և արդյոք հնարավոր է գտնել նրա տիրոջը:










