ՄԱԿ-ը ծրագրում է փակել Բրահիմիի դամասկոսյան գրասենյակը

21:59 • 25.03.13

ՄԱԿ-ը ծրագրում է փակել Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի Դամասկոսի գրասենյակը, ինչպես նաև երկրից տարհանել օտարերկրյա աշխատակիցների կեսին, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը, որը վկայակոչում է դիվանագիտական աղբյուրներին:


Ըստ գործակալության զրուցակիցների, Բրահիմիի բյուրոյի փակումը բացատրվում է Սիրիայի մայրաքաղաքում անվտանգության նվազեցման պատճառով: Նախատեսվում է, որ հատուկ ներկայացուցչի նոր գրասենյակը կլինի Բեյրութում կամ Կահիրեում:


Աղբյուրը նաև նշել է, որ նախատեսվում է Սիրիայից դուրս բերել ՄԱԿ-ի օտարերկրյա անձնակազմի կեսին, որը ներկայումս կազմում է մոտ 100 մարդ: