Աբրամովիչի ձերբակալության մասին հայտնած հեռուստաալիքը բացահայտել է տեղեկության իր աղբյուրը

10:59 • 26.03.13

РБК-ТВ հեռուստաալիքը հայտնել է, որ ԱՄՆ տարածքում միլիարդատեր Ռոման Աբրամովիչի ձերբակալության մասին տեղեկության աղբյուրը եղել է գործակալության նախկին ղեկավար Աթոլ Սերգեյ Սոկոլովը, ով ծանոթ է եղել Բորիս Բերեզովսկու և Ռոման Աբրամովիչի հետ ավելի քան 20 տարի, հայտնում է Корреспондент-ը։

 

Նրա հետ հարցազրույցը եթերում է եղել մարտի 25-ին։

 

Սոկոլովի խոսքով՝ օլիգարխը ձերբակալվել է ԱՄՆ-ում՝ Բերեզովսկու մահվան բերումով։ Նրա հարցաքննությունը տևել է ավելի քան երկու ժամ՝ Աբրամովիչի փաստաբանների ներկայությամբ։

 

Սոկոլովը հայտնել է, որ իմացել է նախատեսվող գործողության մասին լոնդոնաբնակ ընկերներից, ովքեր սերտ կապեր ունեն բրիտանական հետախուզության հետ։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ չգիտի ներկայում Աբրամովիչի գտնվելու վայրը։

 

Այն մասին, որ Աբրամովիչը ձերբակալվել է ԱՄՆ-ի տարածքում Հետախուզությունների դաշնային բյուրոյի գործակալների կողմից, ավելի վաղ հայտնել էր РБК-ТВ-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին։ ՀԴԲ-ի Նյու Յորքի մասնաճյուղը հերքել էր Աբրամովիչի ձերբակալության մասին հաղորդագրությունը։