Վթար Գեղարքունիքում. «Վոլկսվագեն Ջետտայի» վարորդը տեղում զոհվել է

10:07 • 26.03.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 25-ին՝ ժամը 18.08-ին, տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա զոհ. անհրաժեշտ է օգնություն:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, սակայն անհրաժեշտությունը վերանալու պատճառով, ետ է վերադարձվել ճանապարհից:


Պարզվել է, որ «Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի 32 ԼՏ 463 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Մերուժան Բաբայան, ծնվ.1958թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչից Մ.Բաբայանը տեղում զոհվել է: