Աֆղանստանում 7 ահաբեկիչ հարձակվել է ոստիկանական բաժանմունքի վրա
Յոթ մահապարտ ահաբեկիչներից բաղկացած խումբը հարձակվել է Աֆղանստանի արևելքում գտնվող Ջալալաբադ քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ France Presse գործակալության հղումով՝ հարձակման հետևանքով զոհվել է 5 ոստիկան։
Մահապարտներից մեկը, վարելով ավտոմեքենան, պայթեցրել է այն ոստիկանական բաժանմունքի մուտքի մոտ, իսկ երկուսին հաջողվել է ներս մտնել և գործարկել պայթուցիկ սարքերը։ Մնացած 4-ին սպանել են ոստիկանները։
Associated Press գործակալությունը հաղորդում է, որ ահաբեկիչներն ութն են եղել։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են «Թալիբան» խմբավորման զինյալները։ Նրանք հայտարարել են, որ հարձակման թիրախը եղել են օտարերկրյա և իսրայելցի մարզիչները, ովքեր մարզում են աֆղանստանցի ոստիկաններին։










