Զիմբաբվեում սեքսի ժամանակ մահացած մարմնավաճառուհին վերակենդանացել է թաղման ժամանակ

21:42 • 26.03.13

Զիմբաբվեի հյուրանոցներից մեկում զավեշտալի իրավիճակ է գրանցվել. ինտիմ ծառայություններ մատուցելիս վախճանված համարված մարմնավաճառուհին հանկարծակի վերակենդանացել է դագաղի մեջ և բարձր գոռացել՝ վախեցնելով ներկաներին, հայտնում է News.ru-ն:

 

Ավելի վաղ նրա հաճախորդը որոշել էր, թե մարմնավաճառուհին մեռել է, երբ նա ուշագնաց էր եղել: Նա ոստիկանություն էր կանչել, նրանք էլ փորձել էին մետաղական դագաղով դուրս բերել «հանգուցյալին»:

 

Ուշագրավ է, որ ուշքի եկած կինը բղավել է. «Դուք կսպանեք ինձ»: Ականատեսները պատմել են, որ լուրջ խուճապ է սկսվել, և այդ ամենը նման է եղել կինոյի:

 

Իրավապահները հեռացել են դատարկ դագաղով, իսկ մարմնավաճառուհին վրդովվել է, որ նորմալ չեն ստուգել իր մահացած-չմահացած լինելը: