Հրաժարական է տվել Bank of Cyprus-ի ղեկավարը, նանակվել է նորը (թարմացված)

15:18 • 26.03.13

Հրաժարական է տվել Bank of Cyprus-ի ղեկավար Անդրեաս Արտեմիսը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բանկում իր աղբյուրին:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիպրոսի խոշորագույն բանկում՝ Bank of Cyprus-ում, 100 հազար եվրոյից բարձր ավանդի դեպքում հարկը կկազմի մինչև 30 տոկոս: Էլ ավելի վաղ Կիպրոսի իշխանությունները պայմանավորվել էին Եվրոպական Միության և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ 100.000 եվրոյից բարձր ավանդների համար 20 տոկոսանոց հարկ սահմանել Bank of Cyprus-ում, և 4 տոկոսանոց հարկ՝ նույն դրամաչափի համար այլ բանկերում:

 

Հայտնի է դարձել նաև, որ Bank of Cyprus-ի վարկանիշը B-ից իջեցվել է RD-ի, հայտնում է Gazeta-ն:


Reuters-ը հայտնում է, որ այդ բանկի նոր ղեկավար է նշանակվել Դինոս Խրիստոֆրիդեսը, ինչի մասին լրատվական գործակալությանը հայտնել է հենց նա: Նշանակումը տեղի է ունեցել երկուշաբթի օրը գիշերը: