Twitter-ը ծաղրածուների համար է. Սաուդյան Արաբիայի գերագույն մուֆթի

15:34 • 26.03.13

Սաուդյան Արաբիայի գերագույն մուֆթի Աբդուլ Ազիզ ալ-Շեյխը մուսուլմանական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Twitter սոցկայքն անվանել է «ծաղրածուների հավաքատեղի», հայտնում է pravda.ru-ն՝ վկայակոչելով Aljazeera-ին։

 

Սաուդյան Արաբիայի հոգևոր գործչի մեկնաբանությունը հետևել է մեկ այլ հոգևոր առաջնորդի արտահայտությանը, ով նույն օրը հայտնել էր մարդկանց ինքնարտահայտման ազատության իրավունքի մասին։

 

Ավելի վաղ Աբդուլ Ազիզ ալ- Շեյխը կոչ էր արել մուսուլմաններին հրաժարվել Twitter-ից, քանի որ այն «դրդում է մարդկանց փոխադարձ մեղադրանքների և կեղծիքի, որն ինչ-որ մեկին փառք է բերում»։

 

Լրագրող Ֆայզել ալ-Հայդարին նշել է, որ մուֆթին խոսել է ոչ բոլոր օգտատերերի մասին, այլ իշխանությունների կոռումպացված շերտերի մասին, որոնք փորձում են հասարակ քաղաքացիներին մանիպուլյացիայի ենթարկել։

 

Սաուդյան Արաբիան հաճախ է ենթարկվում միջազգային հանրության քննադատությանը՝ մամուլի ազատության չափազանց սահմանափակ լինելու համար։