Չինաստանում կաղամարի մեջ ռումբ են հայտնաբերել
Չինական շուկայի առևտրականը փորձել է մասնատել կաղամարը և դանակը դիպել է ինչ-որ կարծր բանի: Պարզվել է, որ ծովային կենդանու որովայնում հայտնաբերվածը ռումբ է, հայտնում է RT գործակալությունը: Ռումբը կշռում էր 1.5 կիլոգրամ և արտաքինից նման էր սմբուկի:
Մոտ մեկ մետր երկարությամբ կաղամարը ձկնորսները որսացել էին Հուանդուն նահանգում:
Տեղացիները պատմում են, որ ծովային այս տեսակը ապրում է ափի մոտ և սնվում է ձկներով և խեցգետիններով: Նրանց կարծիքով՝ հավանաբար կաղամարը պատահաբար է կուլ տվել ռումբը, որի արդյունքում կենդանու որովայնը էապես մեծացել էր:
Ոստիկանները կարծում են, որ կաղամարը կուլ է տվել ռազմական ինքնաթիռից տարիներ առաջ բաց թողնված ռումբը, և ինչ-ինչ պատճառներով այն չի պայթել: Ոստիկանների ջանքերով այն տեղափոխվել է անվտանգ վայր և ոչնչացվել:










