Արագածոտնում ավտոմեքենաներ են դուրս բերվել արգելափակումից

09:01 • 26.03.13

Արտակարգ իրավիճակներ նախարարություն մարտի 26-ին՝ ժամը 03.37-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի «Տառերի պուրակ»-ի մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 04.32-ին փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Նիսան Պատրուլ» մակնիշի 50UL001 պետհամարանիշով (վարորդ՝ Լազար Նավասարդյան) և

«Նիսան Պատֆայնդեր» մակնիշի 020UU02 պետհամարանիշով (վարորդ՝ Շավարշ Գրիգորյան) ավտոմեքենաները: