Չիլիում փորձում են փրկել հանքափորին, ով արգելափակվել է 300 մետր խորության վրա

01:26 • 26.03.13

Չիլիացի փրկարարները փորձում են դուրս բերել հանքափորին, ով արգելափակվել է հյուսիսային Ատակամա շրջանում գտնվող հանքերից մեկում՝ավելի քան 300 մետր խորության վրա, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Փրկարարները տեղեկացրել են, որ լսել են հանքից եկող ձայներ, ինչը խոսում է այն մասին, որ աշխատողը ողջ է:


2010 թվականին երկրի հենց նույն շրջանում գտնվող պղնձի հանքում արգելափակվել էին 33 հանքափորներ: Նրանք գետնի տակ են անցկացրել 69 օր և երկրի մակերես էին դուրս բերվել հատուկ կապսուլայի միջոցով: