Փարիզում գողացել են Ժերար Դեպարդյոյի մոտոցիկլետը
Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյոն Փարիզի ոստիկանություն է դիմել՝ հայտնելով իր մոտոցիկլետի գողության մասին, հայտնում է Life News-ը։
Աստղի տրանսպորտային միջոցն անհետացել է Փարիզի շրջաններից մեկի կայանատեղիից։
Նախորդ տարի նոյեմբերին նա հենց այս մոտոցիկլետով էր վթարի ենթարկվել, որի ժամանակ ոստիկանությունը պարզել էր, որ դերասանը գերազանցել է արյան մեջ ալկոհոլի պարունակության թույլատրելի նորման։ Դեպարդյոյին դատին ներկայանալու ծանուցագիր են հանձնել, որի առաջին լսումները կկայանան ապրիլի 5-ին։










