Թուրքիայի վարչապետը կայցելի Գազայի հատված՝ «եղբայրների հետ գրկախառնվելու»
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկայում մտադիր է այցելել Գազայի հատված, հայտնում է РИА «Новости»-ն՝ վկայակոչելով թուրքական հեռուստատեսությանը:
«Առաջիկայում ես կգնամ Գազա, կգրկախառնվեմ իմ եղբայրների հետ», - հայտնել է Էրդողանը՝ երեքշաբթի օրը ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանի առաջ:
Անցած շաբաթ Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել իր իսրայելցի գործընկեր Բինյամին Նեթանյահուի հետ: Վարչապետները պայմանավորվել էին կարգավորել թուրք-իսրայելական լարված հարաբերությունները, որոնք ծագել էին Գազայի գոտու ապաշրջափակման հետ կապված Թուրքիայի պահանջի ֆոնին:










