Fitch-ը նվազեցրել է կիպրական բանկերի վարկանիշը՝ հասցնելով դեֆոլտի մակարդակի

14:52 • 26.03.13

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Կիպրոսի երկու խոշորագույն բանկերի վարկանիշը՝ հասցնելով դեֆոլտի մակարդակի, հայտնում է Взгляд-ը։

 

Մասնավորապես, գործակալությունը նվազեցրել է Cyprus Popular Bank-ի (Laiki) վարկանիշը՝ «B»-ից հասցնելով «D» (դեֆոլտ), Bank of Cyprus-ի վարկանիշը՝ «B»-ից «RD» (սահմանափակ դեֆոլտ) մակարդակի։

 

Ավելի վաղ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել էր, որ Եվրոպական կենտրոնական բանկը ժամանակավորապես վերահսկողություն կսահմանի Կիպրոսի դրամական կապիտալի նկատմամբ։ 

 

Հիշեցնենք, որ եվրոգոտու ֆինանսների նախարարները հաստատել էին Կիպրոսին 10 մլրդ դոլար հատկացնելու մասին որոշումը։