Վրացի տղամարդը հանվել է, վրան մեղր քսել ու նստել բանտի մոտ՝ հաջակցություն նախկին նախարարի (տեսանյութ)

10:34 • 26.03.13

Ի նշան Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար, ազատազրկման մեջ գտնվող Բաչո Ախալայայի հետ համերաշխության՝ 34-ամյա տղամարդը հանվել է, վրան մեղր քսել, կապել է ձեռքերն ու նստել Գլդանիի թիվ 8 բանտի մոտ։


Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, այդ մասին տեսանյութ է տեղադրվել Youtube-ում։

 

Նշված է, որ նա պատրաստվում է ակցիան շարունակել տարբեր պետական հաստատությունների մոտ։

 

Վրացի ինտերնետ օգտատերերը տեղեկացրել են, որ նա 1979թ.-ի ծնված Օնիսե Գերգեդավան է՝ Չուբուրխինջի գյուղից։ 2000թ.-ից նա ապրել է Ստրասբուրգում և Վրաստան է վերադարձել վերջերս։